Վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել
2015թ. սեպտեմբերի 13-ին հանրապետության թվով 22 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրության` քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով չեն ներկայացվել: Դիմումները կարող էին ներկայացվել սեպտեմբերի 14-ին` մինչև ժամը 18.00-ը ներառյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել