HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ պլանշետ կառաջարկի Amazon-ը 50 դոլարով

Աշխարհում ամենամեծ առցանց ծառայությունն ունեցող ամերիկյան Amazon ընկերությունը, որը մասնագիտացած է ապրանքների վաճառքի և առցանց ծառայությունների մատուցման բնագավառում, պատրաստվում է նոր պլանշետ արտադրել, որի գինը չի գերազանցի 50 դոլարը: Այս տեղեկությունը տարածել է The Wall Street Journal-ը` հղում կատարելով անանուն աղբյուրների:

Ինսայդերները պնդում են, որ նոր պլանշետները երկու անգամ ավելի մատչելի են լինելու, քան Amazon -ի սարքավորումների դասին պատկանող Fire HD 6-ը, ինչը նշանակում է, որ պլանշետի գինը չի գերազանցի 50 դոլարը: Եթե այս տեղեկությունը համապատասխանի իրականությանը, ապա Amazon-ը կարող է լուրջ մրցակցություն ցույց տալ հենց գնի հաշվին:

Նախնական տվյալների համաձայն, նոր պլանշետը կունենա 6 դյույմանոց էկրան և նոր դասի պատկանող պլանշետների արտադրության սկիզբ կդնի: Հետագայում կարտադրվեն 8 և 10 դույամանոցները:

The Wall Street Journal-ի հրապարակման համաձայն, նոր` մատչելի պլանշետի ստեղծման համար Amazon-ը աշխատանքի մեծ մասը հանձնարարել է չինական և թայվանական արտադրողներին, ինչպիսիք են՝ Huaqin Telecom Technology  և Compal Communications ընկերությունները:

Վերջերս Amazon-ը սպառողական տեխնիկայի արտադրման և կատարելագործման համար պատասխանատու բաժնում զգալիորեն կրճատել է աշխատակիցների քանակը: Ընկերությունը որոշել է հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից և կենտրոնանալ պլանշետների և touch screen ունեցող հատուկ համակարգիչների վրա, որոնք օգտագործվում են խոհանոցում:

2015 թվականի երկրորդ եռամսյակում ամերիկյան ընկերությունում շահույթի աճի ֆոնի վրա անսպասելի եկամուտ գրանցվեց: Amazon ընկերության մաքուր եկամուտը ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է 92 միլիոն դոլար, կամ 0.19 դոլար` ամեն մի բաժնետոմսի համար: Անցած տարվա նույն ժամանակահատվածի մաքուր կորուստը կազմել էր 126 միլիոն դոլար, կամ մեկ բաժնետոմսի համար` 0.27 դոլար:

Amazon-ը անցած եռամսյակի ընթացքում գրանցել է եկամուտի 20 տոկոսանոց աճ (23.2 միլիարդ դոլար): Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում են, որ Amazon-ը կգրանցի մեկ բաժնետոմսի համար 0.14 դոլար մաքուր կորուստ, իսկ եկամուտը կկազմի 22.4 միլիարդ դոլար: Ընկերության օպերացիոն շահույթը կազմել է 464 միլիոն դոլար, իսկ անցած տարի մաքուր կորուստը եղել է 15 միլիոն դոլար:

Ընկերության եկամտի տեմպի աճը վերջին երկու տարիների ընթացքում գերազանցել է 20%-ը, սակայն անցած տարվա վերջում և այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 15 %: Միևնույն ժամանակ, ընկերությունը կորուստ է ունեցել, քանի որ մեծ ներդրումներ է կատարել բիզնեսը զարգացնելու համար:

Անցած եռամսյակի ընթացքում օպերացիոն ծախսերը ավելի քիչ են աճել, քան եկամուտը (17%-ով` հասնելով 22.72 միլիարդ դոլարի). անցած տարի այս ցուցանիշը եղել է 19.36 միլիարդ դոլար: Amazon ընկերության ամպային ծառայություններով զբաղվող բաժնի եկամուտները ապրիլից մինչև հունիս աճել են 81%-ով` հասնելով 1.82 միլիարդ դոլարի, օպերացիոն շահույթը աճել է ավելի քան չորս անգամ (77 միլիոն դոլարից հասնելով 391 միլիոն դոլարի):

Ընկերության կանխատեսումների համաձայն, երրորդ եռամսյակում եկամուտը կկազմի 23.3-25.5 միլիարդ դոլար. անցած տարվա նույն ժամանակահատվածում եկամուտը կազմել էր 20.6 միլիարդ դոլար:

Thomson Reuters գործակալության կողմից հարցված տնտեսագետները կարծում են, որ ընկերության ցուցանիշը մոտ կլինի 23.89 միլիարդ դոլարին:

Հարկ է նշել, որ Amazon-ը ընթացիկ տարվա մայիսի մեկից նոր հարկային քաղաքականություն է վարում Եվրոպայի տարածքում: Այժմ հարկերը յուրաքանչյուր եվրոպական երկրի համար հաշվում են առանձին: Նախկինում ընկերությունը բոլոր հարկային վճարները կատարում էր Լյուքսենբուրգի միջոցով, որի վրա ուշադրություն են դարձրել հարկային մարմինները:  Լյուքսենբուրգը հայտնի է որպես  մեղմ հարկային օրենդրություն ունեցող երկիր:

Մեծ քսանյակի անդամ երկրները Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը հանձնարարել են անցկացնել միջազգային հարկային բարեփոխումներ և եվրոպական կարգավորող մարմինները մեծ ուշադրություն են դարձնում հարկային համակարգերի օպտիմիզացման վրա:

Արդյունքում Amazon, Apple, Starbucks և նմանատիպ այլ ընկերությունները կարգավորող մարմնի կողմից մեծ ուշադրութան են արժանացել: Այս ընկերությունների գործունեության հետ կապված մի շարք հետաքննություններ են անցկացվում միանգամից մի քանի եվրոպական երկրներում: Amazon ընկերության հարկային համակարգերի վերլուծությունը իրականացրած պաշտոնյաները հայտարարել են, որ Լյուքսենբուրգի միջոցով հարկային պարտավորությունները կատարելիս ընկերությունը անօրինական շահույթ կարող էր ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter