HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման ենթարկելիս բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել

Քաղաքացի Գևորգ Ս.-ն հաղորդում է տվել, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին իր ահազանգի կապակցությամբ ժամանած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն և հայհոյանքներ հնչեցրել:

ՀՔԾ-ն հայտնում է, որ բացի դրանից, Գևորգ Ս.-ն հայտնել է, որ ինքը ոստիկանության Կումայրիի բաժնում պահվել է տևական ժամանակ:

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter