HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանված անչափահասի հայրը փորձել է վրեժխնդիր լինել` հրկիզելով տունը

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Կուրթան գյուղում քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Կոմիտեն հայտնում է, որ 2015թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:23-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի  Կուրթան գյուղի տներից մեկը: Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը` գույքը դիտավորյալ ոչնչացնելու դիտավորությամբ կոտրել է Խ.Գևորգյանի՝ Կուրթան գյուղում գտնվող տան պատուհանները, ապա բաց կրակի աղբյուրի ներգործությամբ փորձել հրկիզել տան գույքը, ինչն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով. համագյուղացիները նկատել են բռնկված  հրդեհը, և նրանց կանչով դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից այն մարվել է:

Նախնական քննության տվյալներով՝ նշված տունը հրկիզելու փորձ կատարել է օգոստոսի 28-ին սպանված անչափահասի հայրը՝ վրեժխնդրությունից դրդված։ Վերջինս իրավապահ մարմիններին  է ներկայացել ինքնակամ եւ հայտնել, որ  համագյուղացի Ս. Գևորգյանի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին իր անչափահաս որդուն սպանելու կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ալկոհոլի ազդեցության տակ ջարդել է Ս.Գևորգյանի հայրական տան պատուհանները, որից հետո այրված շորի կտորներ տուն նետելու միջոցով հրկիզել է տանը եղած գույքն ու հեռացել:

Առերեւույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter