HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել հոգեներգործուն նյութեր ապօրինի իրացնելու համար

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկուհու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Նախնական քննության տվյալներով հիմնավորվել է, որ «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի»  սրտաբանը, ունենալով հոգեմետ /հոգեներգործուն/ դեղահաբեր դուրս գրելու լիազորություն, մեկ այլ հիվանդի անվամբ դուրս է գրել «Դիազեպամ» գրառմամբ  48 հատ դեղահաբի դեղատոմս,  որոնցից նրան տրամադրվել է մի քանի հատը, իսկ մնացածն իրացրել է  այլ անձի, ում ինքնությունը եւս քննությամբ պարզվել է։

Կատարված խուզարկության ժամանակ բժշկուհու բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նաեւ «Լորազեպամ 2մգ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ բժշկուհուն մեղադրանք  է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ), 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ հոգեմետ նյութերը բժշկուհուց ապօրինի ձեռք բերած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (1 դրվագ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել  դատարան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter