HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՊՆ-ն հերքում է հայկական «Կռունկ-25» անօդաչուի խոցման լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերի կողմից ոչնչացվել է հայկական արտադրության «Կռունկ-25» տիպի անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Ուղղակի հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»,- գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter