HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնութիւն և յիշողութիւն

Բեատրիս Արսլանյան

Հարաւային Ամերիկայի հայ համայնքները

Հարաւային Ամերիկայի հայ համայնքների թւաքանակը աւելի քան երկու հարիւր հազար է, տարածուած Արգենտիայում, Ուրուկուայում, Վենեսուէլայում և Չիլիում։ Առաջին երկու երկրները լաւ կազմակերպուած համայնքներ են, որտեղ գործում են երիտասարդական, հասարակական, մարզական, մշակութային և քաղաքական կառոյցներ։

Այս համայնքները ստեղծուեցին Հայոց Ցեղասպանութենէն վերապրածների և որբերի կողմից, որոնք հասել էին Հարաւային Ամերիկայ և տեղավորուել զանազան քաղաքներում։ Այդ ժամանակից ի վեր, համայնքները համախբուել և կամաց կամաց կարողացել են կառուցել բազմաթիւ եկեղեցիներ, դպրոցներ, միութիւններ որոնց նպատակը եղել է հայկական մշակոյթի, ինչպէս նաև մեր ժառանգութեան շարունակութիւնը։

Հարաւային Ամերիկայի բազմաթիւ հայ երիտասարդներ լծուել են կամաւորական զանազան աշխատանքների, որոնք ծրագրուած կերպով իրականացնում են։

Այս ուղղութեամբ Ինքնութիւն և Յիշողութիւն բառերը, կարեւոր դեր են խաղում այդ երիտասարդների հայութեան առօրեայի աշխատանքներին կապելու առընչութեամբ։

Յիշողութիւնը մեր նայուածքն է դէպի անցեալը, բայց ներկայի գաղափարներով և փորձառութեամբ։ Յիշողութիւնը տարբեր միջոցներ ունի որոնցով կարող ենք մտածել անցեալի մասին, սակայն շարունակել այս օրը։

Այսպիսով, Հարավային Ամերիկայի հայ երիտասարդութիւնը պահում է յիշողութիւնը, հազարաւոր քիլոմետր հեռու լինելով Հայաստանից։ Այս յիշողութիւնը Հայաստանի հետ կապուել է գրքերի, նկարների, հեքիաթների և այլ միջոցների ճամբով։

Միւս կողմից ինքնութիւնը  դրսեւորում ենք թատերական ներկայացումների միջոցով, որտեղ տեղական հասարակութիւնը տեղեակ է մնում հայութեան մասին։

Հարավային Ամերիկայի երիտասարդութեան մասնակցութիւնը հայկական կազմակերպութիւնների գործունէութիւններին կարևոր է, իրենց ինքնութեան կազմաւորման համար։ Այս հարցում Հայաստանի իշխանութիւնները մեծ դեր ունեն խաղալու, քանի որ մանկութիւնից սկսում են գիտակցել թէ,  Հայրենիքը մի հեռաւոր և իտէալական երկիր է որ կապուել է իրենց ծնողների, պապերի և տատերի հետ։ Այս երեւոյթը փոխւում է երբ գալիս են Հայաստան և տեսնում են իրենց աչքերով իրական Հայրենի տարածքը: Սակայն մինչ այդ, բոլորը հայ լեզուն, հայոց պատմութիւնը, երգն ու պարը, մեր ազգային արժէքներն ու սկզբունքները, փոխանցուել են նախորդ սերունդներից և այսօր նոր իմաստ են ստացել։Այս երիտասարդների ինքնութիւնն ու յիշողութիւնը, չի նշանակում միայն անցեալի վերականգնումը, այլեւ ներկայի և ապագայի ակնկալիքները։

Հարաւային Ամերիկայի, ինչպէս նաեւ այլ շրջանների երիտասարդութիւնը, յատուկ իմաստ է տալիս Հայոց Ցեղասպանութեան և դրա մասին ոգեկոչման բոլոր յիշողութեան և պահանջատիրութեան ձեռնարկներին։ Այս յիշողութիւնը, մօտ հարաբերութիւններ ունի ինքնութիւն կերտելու գործին։

Ցեղասպանութեան անպատժելիութիւնն ու ճանաչումի պահանջքը, տարբեր հայեցակարգ է դրսեւորում, երիտասարդութեան և ամբողջ համայնքի ներկայ կեանքում։ Քանի որ այս իմաստով, երիտասարդական միութիւններ զանազան գործունէութիւն են ծաւալում, ոչ միայն յիշելու ,այլև Հարաւային Ամերիկայի երկրների ժողովուրդներին իրազեկելու Մեծ Եղեռնի մասին։   

Բացի Ցեղասպանութիւնից  ուրիշ հարցեր եւս հետաքրքրում են երիտասարդներին, ինչպիսիքն են Արցախի հարցը, Հայաստանի և սփիւռքի իրականութիւնը եւ այլն։ Այս կապակցութեամբ, նրանք իրենց պայքարի համար օգտագործում են զանազան լոզունքներ ու բառեր, օրինակի համար, «Արդարութիւն», «Մարդու իրաւունքներու պաշտպանութիւն», «Պայքար» և այլն:

Երիտասարդական միութիւնները այս կերպ են աշխատում, Հայաստանից հազարաւոր քիլօմէթր հեռու, այս ափերի վրայ։ Սա աշխատանքի նպատակ է՝ կենդանի պահել անցեալը, խուսափել որ դա միայն ավանդոյթ դառնայ եւ կառուցել մի նոր ու փայլուն ապագայ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter