HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճաբանություն ԱԺ-ում

Լիլիթ Թադևոսյան

Այսօր, երբ ԱԺ-ում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը, վեճ տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի միջև:

Վեճն առաջացավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հնչեցրած հարցի ժամանակ, երբ ասաց, որ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը երեկ կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Սերժ Սարգսյանն անձամբ է հայտարարել, որ խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին. 

«Երբեք նա անձամբ հրապարակային չի հայտարարել, որ ԱԺ նախագահի պաշտոնին չի ձգտում, դուք ապատեղեկացնում եք մեր ժողովրդին: Մեր Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն է: Մի որևէ օրինակ բերեք, որ մեզ մոտ որեւէ ճգնաժամ պայմանավորված է եղել կիսանախագահական համակարգով: 1999 թ. հոկտեմբերի 27-ի սպանություններով լուծվեց ԱԺ մեծամասնություն կազմող «Արդարություն» դաշինքի ու ՀՀ նախագահի կոնֆլիկտը, բայց ոչ կիսանախագահական համակարգն էր պատճառը: Եվրոպական որեւէ սահմանադրության օրինակ բերեք, երբ վարչապետի՝ թափուր մնացած պաշտոնի պարագայում ԱԺ նախագահն է թեկնածու առաջադրում: Ինչպես հասկանում եմ՝ ՀՀ-ն լինելու է միակ բացառությունը: Նոնսենս է, երբ պատերազմական իրավիճակներում գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահը չէ, վարչապետն է, իսկ խաղաղ ժամանակներում նա ընդհանրապես չկա»,- ասաց Լևոն Զուրաբյանը: 

Արձագանքելով՝ Վարդան Պողոսյանն ասաց, որ ինքը որևէ կեղծ տեղեկություն ԱԺ-ին չի ներկայացրել. «Սերժ Սարգսյանն իր որոշման մասին ներկայացրել է տարբեր կանալներով»:

Այդ ընթացքում Լևոն Զուրաբյանը տեղից սկսեց դիտողություններ անել, որի ընթացքում տեղից սկսեց ռեպլիկ անել ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը, դրանից հետո տեղի տվեցին նաև Հրանտ Բագրատյանի նյարդերը, ինչից հետո լեզվակռվին միացավ  Հայկ Բաբուխանյանը՝ ասելով. «Արի ստեղ հլը»: Բագրատյանն էլ արձագանքեց՝  «Դու արի ստեղ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter