HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. պաշտոնատար անձանց կողմից քաղաքացուն տրամադրվել է կեղծ հիմքերով անձնագիր. հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի անձնագրավարը, նույն անձնագրային բաժանմունքի պետի հանձնարարությամբ, կեղծ հիմքերով, քաղաքացի Մ. Պ.-ին հաշվառել է բնակչության պետական ռեգիստրում, իսկ հետագայում նրան տրամադրվել է կենսաչափական կեղծ անձնագիր և նույնականացման կեղծ քարտ: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և նույն բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter