HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուբսիդավորման գինը

Օգոստոսի 31-ին ՀՀ Կառավարությունը կայացրեց որոշում էլեկտրական էներգիայի սակագնի մեղմման միջոցառման մասին: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի 6,93 դրամով թանկացած սակագինը բնակիչ-բաժանորդների համար ամբողջությամբ և ամսական 0.38 կՎ լարմամբ 500 կՎտժ-ից ոչ ավել սպառող իրավաբանական անձանց համար՝ մասնակի:

Այլ կերպ ասած, ամսական առավելագույնը 1732 ՀՀ դրամի չափով սուբսիդիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնց էլեկտրաէներգիայի ամսական ծախսը չի գերազանցի շուրջ 20 հազար ՀՀ դրամը:

Կառավարությունում չգիտեն

Պատասխանելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցումներին, ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ իրենց հայտնի չէ, թե որքա՞ն է պետության վրա նստելու այդ սուբսիդավորումը և առաջարկեցին տեղեկատվությունը ստանալ էներգետիկայի նախարարությունից:

Իսկ ահա էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մեր հարցմանը պատասխանեց, որ իրեն էլ հայտնի չէ, թե որքա՞ն գումար է ծախսվելու կառավարության այդ որոշումը:

Այսինքն, գործադիրը կայացրել է որոշում՝ առանց իմանալու, թե որքա՞ն է այն նստելու հարկատուների վրա:

15 միլիոն $

Ելնելով ստեղծված իրավիճակից, մենք հաշվարկեցինք, թե որքա՞ն է արժենալու այդ սուբսիդիան՝ ելնելով դրա տակ ընկնող բաժանորդների սպառման կանխատեսումից:

Այսպիսով, դատելով նախորդ տարվա տվյալներից, կես տարում Հայաստանում բնակիչ-բաժանորդները սպառում են 945-ից 965 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա: Եվս 475-ից 490 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա սպառում են 0.38 կՎ լարման տակ ընկնող իրավաբանական անձինք, ում միայն մի փոքր մասի էլեկտրաէներգիան է սուբսիդավորվելու (այն էլ՝ մասնակի)… Արդյունքում իրավաբանական անձանց սուբսիդավորված էլեկտրաէներգիայի քանակը (կիսամյակում) կազմելու է մոտ 70-ից 85 միլիոն կՎտժ:

Այսինքն, բավականին մեծ ճշտությամբ կարելի է ասել, որ 2015 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին սուբսիդիայի տակ է ընկնելու 1015-ից 1050 միլիոն կՎտժ: Այդ թիվը 6,93 դրամով բազմապատկելիս կստացվի, որ այս կես տարում հարակատուներիս հաշվին ՀԷՑ-ին կփոխանցվի 5,8-ից 6,1 միլիարդ դրամ, կամ, մոտ 12,5 միլիոն դոլար:

Ընդ որում, ինչպես նշվեց, այս սուբսիդիան չի ծածկում արդյունաբերական հիմնարկների սպառած էլեկտրաէներգիան և վերջիններս լուրջ խնդիրներ կունենան արտադրանքի մրցունակության հետ, քանի որ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն այժմ ամենաթանկն է ԱՊՀ տարածքում և շուրջ 2 անգամ ավելի թանկ է, քան ԵՏՄ տարածքի միջին սակագինը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Մեկնաբանություններ (1)

Մեկը
Բայց ինչն են սուբսիդավորելու, եթե ՀԷՑ-ը արդեն ներկայացրել է թանկացված գնով հաշիվները? Ում են խաբում, մեզ, ֆիննախին, թե էներգետիկայի նախարարությանը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter