HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում գործարարական ու ներդրումային հնարավորություններ են փնտրում Կալուգայի մարզի ընկերությունները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի Կալուգայի մարզի գործարար շրջանակի ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ, որը գլխավորում է Կալուգայի մարզում գործող փոքր և միջին բիզնեսի արտահանման աջակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժուռավլյովը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Արմեն Հարությունյանը ողջունել է հյուրերին և հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը գործընկերային նոր կապեր քննարկելու և հաստատելու հարցում։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել հրավերի և հանդիպումը կազմակերպելու համար։

Կողմերը միմյանց են ներկայացրել համապատասխանաբար՝ Երևան քաղաքում և Կալուգայի մարզում ոլորտի համակարգման մոտեցումները և կառուցվածքային առանձնահատկությունները, զրուցել Երևանի և Կալուգայի մարզի ներդրումային գրավչության և բիզնես հնարավորությունների մասին։

Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Կալուգայի ներդրումային գրավչությունը վերջին շրջանում սրընթաց աճել է, ինչը խթանում է մարզի գործարար միջավայրի ընդհանուր զարգացմանը։

Պատվիրակության անդամները՝ տարբեր ոլորտներում կայացած ընկերությունների ներկայացուցիչներ, առանձին-առանձին ներկայացրել են իրենց ընկերությունների արտադրանքը և համագործակցության ուղղվածություններ առաջարկել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև հանդիպմանը ներկա՝ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչը գործընկերության հնարավորությունը կքննարկեն առաջարկին համակողմանիորեն ծանոթանալուց հետո։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter