HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է փոքր հէկերի զարգացմանն ուղղված ծրագիրը

Այսօր Երևանում մեկնարկեց Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների (SHP) ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը, որում ներգրավվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Ծրագիրը նպաստելու է շրջակա միջավայրի կենսունակությանն ու էներգետիկ անվտանգությանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համատեղ կղեկավարեն ծրագրի աշխատանքային խումբը. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր:

«Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը կարևոր է` ապահովելու էներգետիկ անվտանգությունը,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան,- փոքր հէկերի զարգացումը Հայաստանի գերակայություններից է, որին մենք աջակցում ենք: Երկարաժամկետ տնտեսական օգուտի և երկրի կայուն զարգացման երաշխավորման համար կարևոր է հաշվի առնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման բնապահպանական և սոցիալական ներգործությունը, և այս նոր ծրագիրը կօգնի իշխանություններին այս հարցում»:

ԵԱՀԿ կողմից համատեղ ղեկավարած աշխատանքային խումբը, որում ներգրավված են ՀՀ բնապահպանության,  տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ, կդիտարկի փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական նոր ստանդարտների կիրառումը, կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիք են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումը, հանրային կառուցողական մասնակցության բարձրացման ուղիներ:

Ծրագիրը կշարունակվի մինչև 2014թ.: Այն ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում Նորսք Էներջի /Norsk Energi/ խորհրդատվական ընկերության կողմից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter