HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային քննարկման կդրվի Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագիծը

«ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանական փորձաքննությունների ՊՈԱԿ է ներկայացրել Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Վերջինիս հանրային քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Նշենք, որ հանրային քննարկումը ավելի վաղ էր նշանակվել` սեպտեմբերի 10-ին, սակայն, ինչպես տեղեկացնում է ԲՆ-ն, չի կայացել տեխնիկական պատճառներով:

Անցած տարի «Հետքը» գրել էր Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի բնակիչների և համայնքապետի մտահոգությունների մասին` կապված պոչամբարի և հանրայնի լսումների հետ: Համայնքապետ Իվան Կոստանդյանը տեղեկացրել էր, որ տարիներ առաջ գյուղի հողերից 21 հա սերվիտուտի պայմանագրով 99 տարի ժամկետով տրամադրվել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ին, որի դիմաց համայնքային բյուջե է մուտք արվում 3 մլն դրամ:

Այդ հողից 4.6 հա-ը արդեն իսկ պոչամբարի տակ է, իսկ մնացած մասը պաշտպանիչ հատվածն է զբաղեցնում: «Եթե որոշողը ես լինեի, ընդհանրապես չէի համաձայնվի»,-ասում է համայնքապետը:

Նոր նախագիծը հանրային քննարկման կդրվի «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի ինֆորմացիոն կենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter