ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի պատվիրակությունը Հայաստանում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի կենդանիների և բույսերի առողջության տեսչության պատվիրակությանը՝ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի առևտրի քաղաքականության տնօրեն Ջեյ Միտչելին, կենդանական արտադրանքի արտահանման և անասնաբուժության ավագ մասնագետ Ուեյն Բուռլեսոնին, ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական կցորդ Ռեյչլ Վանդերբերգին և Ավստրիայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական մասնագետ Հալա Թուբիա Ռահմեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Սիմոն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Հայրապետյանը բարձր է գնահատել ԱՄՆ գյուղդեպարտամենտի տեսչության փորձը կենդանիների առողջության ու բույսերի պաշտպանության ոլորտում և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի համագործակցել որոշ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն քննարկվել է հանրապետությունում գյուղտնտեսական կենդանիների համարակալման ծրագիրը, բրուցելոզի դեմ պայքարն ու հիվանդության կանխարգելումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ ներմուծման դեպքում ներկայացվող անասնաբուժական պահանջներին ու կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և լրացակերերի դեպքում սերտիֆիկացման պայմաններին: Հանդիպմանը ներկա՝ ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնեց գործող ընթացակարգերը՝ անդրադառնալով, թե երկկողմ համաձայնագրերով սահմանված, թե ԵԱՏՄ շրջանակներում գործող նորմերին:
Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչները հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեցին, պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկա անելիքների շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել