HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագաչափերն ու տեսախցիկներն ավելանում են. նոր հասցեներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 22-ից գործարկվելու են հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.
- Երևան քաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Սեբաստիա-Ա. Վեգներ փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Մարգարյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Նար-Դոսի-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկ,
- Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան նրբանցք խաչմերուկ,
- Երևան քաղաքի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկ:

Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Երևան քաղաքի Հալաբյան փողոց՝ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից Եղվարդի խճուղի ընկած ճանապարհահատված, 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
- Սյունիքի մարզի Գարհայք համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter