
Կառավարությունը հանձնարարել է ուսումնասիրել ՀԷՑ-ի վաճառքի պայմանագիրը
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտի մասին:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է կառավարությունը:
Այսօր կայացրած որոշմամբ` հանձնարարվել է շահագրգիռ մարմինների ղեկավարներին, մասնավորապես՝ Էներգետիկայի և բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել վերոնշյալ ընկերությունների միջև կնքվող պայմանագիրը, ներկայացված փաստաթղթերը և տալ եզրակացություն:
Մեկնաբանել