HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: 2015թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ա.Եդոյանի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` թիվ 20 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն Խորեն Մկրտչյանը, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 13.09.2015թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

Հանձնարարություն է տրվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնին` դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի վայրում հնարավոր տեսախցիկների առկայությունը պարզելու եւ տեսագրությունները վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ 

Գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն` Ռուբինյանց և Պ.Սևակ փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկների  կողմից արձանագրված տեսագրությունները ստանալու համար:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, համալիր` դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային, ինչպես նաև՝ դատաավտոտեխնիկական  փորձաքննություններ:

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter