HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:

Տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական այդ ցուցահանդեսն արդեն 15-րդ տարին մեկ հարթակի վրա է հավաքում խոշորագույն հայրենական արտադրողներին (ավելի քան 100 ընկերությունների, ասոցիացիաների, միությունների և կազմակերպությունների) և արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին: Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց արտադրանքը, գտնելու շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ (մասնակից երկրները` Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իրան, Լիտվա, Լեհաստան), ինչպես նաև նպաստում է հաջող մարքեթինգի իրականացմանը, օգնում է մասնագետներին և գործարարներին` ծանոթանալու արդյունաբերական արտադրության ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ` նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter