Մհեր Ենոքյանի վերաքննիչ բողոքը չլսվեց
Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գործով վերաքննիչ բողոքն այսօր չլսվեց. «Նուբարաշեն» ՔԿՀ-ն չէր ապահովել նրա ներկայությունը: ՔԿՀ վարչակազմը նաև գրավոր չէր իրազեկել Վերաքննիչ դատարանին՝ ի՞նչն է պատճառը, որ դատապարտյալի ներկայությունը չի ապահովվել: Ներկա չէր նաև դատախազ Լ. Չարխիֆալաքյանը. նա գրություն էր ներկայացրել, որ գտնվում է արձակուրդում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին: Դատավոր Համբարձումյանը նշեց, որ մինչ այդ հնարավոր է՝ քննարկվի նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատական արտագնա նիստ անելու հարցը:
Հիշեցնենք, որ դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել էր Մհեր Ենոքյանի միջնորդություն-խնդրանքը՝ մասնակցել իր ներկայացրած բողոքի քննությանը:
Մհեր Ենոքյանը Վերաքննիչ դատարանում վիճարկում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը՝ մերժել նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերաբացել 20 տարվա վաղեմության գործը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել