HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտե. 13-ամյա աղջկա մահը հետևանք է գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցի

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում պարզվել է 13-ամյա երեխայի մահվան պատճառը։

2015 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 13-ամյա բնակչուհու դիակը:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ քննչական կոմիտեն հայտնում է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն` 13-ամյա աղջկա մահը վրա է հասել գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցից, որը հետևանք է «Շաքարային դիաբետի»:

Ըստ փորձագետի՝ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ երեխայի մոտ ախտորոշվել էր` «Շաքարային դիաբետով, 1-ին տիպ (ինսուլին կախյալ)», իսկ դիակի դատաբժշկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել են նշված հիվանդությանը բնորոշ ձևաբանական փոփոխություններ, որով նա տառապել է կենդանության օրոք, և մահվան պատճառի հետ գտնվում է ուղղակի կապի մեջ:

Դատաբժշկական փորձաքննությամբ` մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter