Առողջապահության նախարարությունը դատապարտում է բժշկի հանդեպ գործած բռնությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։
Նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունված «անհայտ պաթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ հիվանդը, արթնանալով, հարձակվել է բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել նյարդաբույժ, 27-ամյա Արթուր Պատվականյանի նկատմամբ՝ հարվածելով քունքին, ձախ այտին:
Նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։
Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության,անառողջմթնոլորտ։
Վստահ ենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել