HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը դատապարտում է ազատամարտիկ Հակոբյանի հանդեպ բռնությունը

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, քաղաքական մի ակցիայից հետո բանդիտների մի խմբի կողմից դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։ Ըստ նրա տված տեղեկությունների նրանք բացահայտ հայտարարել են, որ ազատամարտիկին պատժում են նրա հակաիշխանական վարքագծի համար։

Առաջին անգամ չէ, որ, հատկապես ռեժիմին ընդդիմադիր ազատամարտիկներ նման նենգ հաշվեհարդարի են արժանանում։ Ոչ վաղ անցյալում բանդիտական նման խմբերի թիրախ են դարձել Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը եւ ուրիշներ։ Եւ, որպես օրինաչափություն, դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի ռեժիմն զգում է, որ կարող է կորցնել ոտքի տակի հողը։ Այսօր հենց այդ վիճակն է ստեղծվել, երբ ողջ ժողովուրդը համոզված է, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական ավանտյուրան Ս. Սարգսյանի իշխանության հավերժացման խնդիր է լուծում ու կտրուկ դամ է դրան։

Մենք դատապարտում ենք ահաբեկչական նման զազրելի միջոցների դիմելու գործելակերպը, որով փորձ է արվում երկրում խորացնել վախի մթնոլորտը։ Հասարակության վրա դա տրամագծորեն հակառակ ազդեցությունն է ունենալու։ Սահմանադրությունը փոխելու միջոցով պետական հեղաշրջման, իշխանության յուրացման այս փորձը ռեժիմին չի հաջողվելու»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter