HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկու և արծաթի գներն աճելու են

Նկատվում են բոլոր նախադրյալները, որոնց համաձայն` ոսկու և արծաթի գներն աճելու են շատ արագ և մեծ տեմպերով: Հենց այսպես է կարծում լեռնահանքարդյունաբերության ոլորտում շատ հայտնի, First Majestic Silver Corp-ի գլխավոր տնօրեն Քեյթ Նեյմայերը:

Նեյմայերի ղեկավարած ընկերությունը դասվում է ամենաքիչ ծախսեր և կորուստ ունեցողների շարքին. ընկերությունը հիմնականում զբաղվում է արծաթի արդյունահանմամբ: Նեյմայերի կարծիքով` լրատվամիջոցներում եղած բոլոր բացասական վերնագրերը, որ ներկայիս դրամավարկային քաղաքականության արդյունքն են, շուտով կլինեն «խելացի» գումարների մասին:

Նեյմայերը, որը ստեղծել է երկու մեկ միլիարդանոց ընկերություններ և վերջերս հիմնել է նաև First Mining Finance ներդրումային ընկերությունը, պնդում է, որ նկատվում են բոլոր նախադրյալները, ըստ որոնց` թանկարժեք մետաղների գինն աճելու է, և անտեսել դա ուղղակի անմտություն է:

Նա ավելացրել է. «Երբեք հնարավոր չէ ասել` շուկան գտնվում է ամենացածր մակարդակի վրա, թե այն ավելի մոտ է վերևի սանդղակին: Ես գիտեմ, որ շուկան վերջ ի վերջո հաղթանակելու է: Ես գիտեմ, որ պահանջարկը և առաջարկը վերջ ի վերջո հաղթանակելու են»:

Ամենայն հավանականությամբ շուկայի մասնակիցները նկատել են ոսկու և արծաթի շուկայում նոր խոշոր մասնակիցների հայտնվելը, այդ իսկ պատճառով ավելի հաճախ է խոսվում գների աճի մասին:
Այժմ արծաթի գինը մեկ ունցիայի դիմաց կազմում է 15 դոլար, որը անտրամաբանական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արծաթի պահանջարկն այժմ ավելի շատ է, քան այն ժամանակ երբ արծաթի մեկ ունցիայի արժեքը կազմում էր 50 դոլար: Շուկան աննորմալ է, և այն մարդիկ, որոնք ակտիվներ գնելու հնարավորություն ունեն, այժմ կարող են ձեռք բերել դրանք շատ ավելի մատչելի գներով:

Նեյմայերի կարծիքով` արծաթի շուկան շատ հագեցված է, իսկ գնագոյացումը ընդհանրապես անտրամաբանական և անկանխատեսելի է: Միևնույն ժամանակ արծաթի պահանջարկը 15 դոլարի ժամանակ շատ ավելի մեծ է, քան 45- 50 դոլարի ժամանակ:

Ամենայն հավանականությամբ առաջարկի և պահանջարկի ֆունդամենտալ հավասարակշռությունը պատճառ է հանդիսանում, որպեսզի արծաթը դառնա ամենահեռանկարային ակտիվը, միևնույն ժամանակ չպետք է մոռանալ ոսկու մասին, քանի որ այն միշտ մեծ ուշադրության կենտրոնում է:

Նեյմայերն ակնկալում է, որ ոսկու եւ արծաթի գները կաճեն 6-18 ամսվա ընթացքում և ընդգծում , որ արծաթի գինն աճելու է ավելի արագ, քան մնացած մետաղներինը:

Հայտնի է, որ շուկայում վաճառվող «ոսկու» արժեթղթերը նկատելիորեն գերազանցում են շուկայում ֆիզիկապես առկա ոսկու ծավալից: Արծաթի դեպքում իրավիճակը գրեթե նույն է: Շուկայում արծաթի արժեթղթերի վաճառքը օրական կազմում է 1 միլիարդ ունցիա: Սակայն տարեկան արդյունահանվում է մոտավորապես 800 միլիոն ունցիա: Ակնհայտ է, որ մի օր շուկան կհասկանա դառը ճշմարտությունը: Երբ այդ օրը գա, կարելի է կանխատեսել ոսկու և արծաթի գների կտրուկ աճ, սակայն բազմաթիվ ֆինանսական փորձագետների համար զարգացման այս  դինամիկան կարող է անակնկալ լինել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter