HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որքան լավ կլիներ, եթե Երևանի այս տարվա հերթական տարեդարձի առթիվ որևէ գյուղի մի խնդիր լուծեինք»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը տարածել է հաղորդագրություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեկ տարի առաջ դիմել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ, որպես նվեր, ծախսերի մի մասն ամեն տարի ուղղել սահմանամերձ մի գյուղի որևէ խնդիր լուծելու նպատակով:

Անցյալ տարի առաջարկս չի ընդունվել, համարձակվում եմ այս տարի կրկնել այն ու ասել, որ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը պարզապես նախանձով է նայում, թե ինչպես Երևանում մեզ թույլ ենք տալիս նման ահռելի ծախսեր, երբ կան գյուղեր, որոնք ունեն, օրինակ ջրի, դպրոցի կամ մանկապարտեզի խնդիր:

Որքան լավ կլիներ, եթե Երևանի այս տարվա հերթական տարեդարձի առթիվ որևէ գյուղի մի խնդիր լուծեինք,այդ գյուղի ժողովուդը որքան ուրախ կլիներ ու կզգար, որ ինքը գտնվում է նաև Երևանի իշխանության ուշադրության կենտրոնում: Կան երիտասարդներ, ովքեր սահմանամերձ գյուղերի հոգսերով մտահոգված, իրենց պարտքն են համարում սատարել նրանց, բայց նրանց ուժերն անհամատեղելի են մայրաքաղաքի հնարավորությունների հետ: Կարծում եմ երևանցիներս նույնպես մեզ լավ կզգայինք:

Այն շռայլությունը, որը թույլ ենք տալիս Երևանում, չափազանց խտրական մոտեցում է, կարծում եմ անհամատեղելի մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների աղքատ իրականության հետ, անարդար է ու անհասկանալի նաև երևանցիներիս համար: Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ քննարկել երևանցիներիս առաջարկն ու այս տարի էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված ծախսերի մի մասի հաշվին իրականացնել որևէ ծրագիր սահմանամերձ գյուղերից մեկում»: 

Մեկնաբանություններ (1)

Կարինե Ավագյան
Այս տիկինը էլի սկսեց բարեհոգի խաղա՞լ: Հերիք է Տիկին Բաշխյան, հերիք է մեծահոգություն խաղաք այն էլ այն հատվածներում, որտեղ կառավարման պարզագույն գիտելիք ու տրամաբանություն է անհրաժեշտ: Ինչպես եք պատկերացնում՝ Երևանում գույքահարկի և այլ հարկերից հավաքված բյուջեի հաշվին պիտի Գյումրու անտուն մարդկանց կամ սահմանամերձ գյուղերի կարիքավորների հարցը լուծվի՞: Բարեգործությունը իհարկե լավ է, բայց չէ որ դա չպետք է արվի Երանում բնակվող հարկատուների հաշվին: Բարձրագոչ ելույթներից առաջ մի քիչ տրամաբանեք էլի: Մեծ հաշվով հիմա երկրորդական է՝ Էրեբունի-Երևանը (թեև աչքիս լույսը չի այս տոնը) ոնց է անցկացվում ու ինչքանով է արդարացված, դա բոլորովին այլ հարց է: Հարցը էստեղ այն է, որ սկզբունքորեն սխալ տեղից եք սկսում: Ոնց որ ասեք՝ աղբահանության համար հավաքված գումարով եկեք ծառատունկ անենք, ծառատունկը լավ բան է: Է, մենք էլ գիտենք ծառատունկը լավ բան է, բայց ոչ աղբահանության բյուջեից: Այ էսպես է լինում, երբ ոչ մեկ այս երկրում իր տեղում չէ: Կառավարման օղակներում են կառավարումից ոչինչ չհասկացող մարդիկ: Ի դեպ, այս հարցում Տիկին Բաշխյանը բացառություն չէ, նույնը կարելի է ասել Երևանի ամբողջ ավագանու մասին: Չնայած ինչու միայն ավագանի, տո ամբողջ ՀՀ կառավարությունը թրեյնինգի կարիք ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter