HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի խորհրդատվական մարմնի նիստի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը: 

ՀՀ ԿԲ նախագահը և վերոնշյալ երկրների պատվիրակությունների ղեկավարները Սերժ Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային ճաշի ժամանակ ներկայացրել են ս.թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք նիստի օրակարգը, որի շրջանակներում նախատեսված է քննարկել ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը, անդրադառնալ դրամավարկային քաղաքականությունների իրականացմանը, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև վճարային համակարգերի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Սերժ Սարգսյանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին` հույս հայտնելով, որ կենտրոնական/ազգային բանկերի նախագահները կկարողանան կառուցողական մթնոլորտում քննարկել ԵԱՏՄ օրակարգի առավել արդիական հարցերն ու մշակել մասնակից պետությունների մակրոտնտեսական քաղաքականության համակարգման արդյունավետ մեխանիզմներ՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտի համաշխարհային և տարածաշրջանային ներկայիս միտումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter