HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասախան Ադրբեջանին. ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում: Այս ամենը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններն ու պարբերաբար արհեստականորեն ապակայունացնում են իրավիճակը շփման գծում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին: 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Մեկնաբանություններ (5)

Գէորգ
Որեւէ ստոյգ լուր չպարունակող պաշտօնական յայտարարութիւն եւս
Xunsap'ha
Judging from the policies and the behaviour pattern of the Armenian ruling mafia, all that the Azeris need develop is patience and far-sightedness. When the so-called Armenian government has completed its raping and pillaging of the country, and transferred its loot to offshore banks, then will Armenia be ready to be gobbled up by either the Azeris or the Turks, just like a ripe plum. All in good time. Patience is the keyword. Who knows? Maybe then we might find out which mafiosi is of Turkish or Azeri extraction.
Vusal Musayev
We all should be humane and it is not wise to be happy over the human death but my friends believe me it is going to be even worth in coming future. You all know that territories that are occupation should be handed over.
Varouj Mavlian
All what we hear from the Defense Minister is to warn the Azeri side not to use human shield. Its time that you ignore this and respond in ten folds. Azeris don't understand kind words. Take heed from the Israelis.
Xunsap'ha
Gradually it is becoming clear, that Armenia was given a so-called independence, so that a few criminals at the top would first rob the country dry and then hand it over to the Azeris next-door. The first stage is already well and truly accomplished. Empty rhetorics as response to the increasing external attacks tells me that we are in the second stage of the conspiracy.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter