HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ը ամփոփեց մարզային ստուգայցերի արդյունքները. 23 օրինախախտ տնտեսվարողներ ենթարկվեցին պատասխանատվության

Այսօր` նոյեմբերի 9-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում հրապարակվեցին պարենային և ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները: 

Տեղեկացնենք, որ վարույթները հարուցվել են այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակման, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ:
 
Իրավախախտները հիմնականում այն ընկերություններն են, որոնց օրինախախտ գործունեությունը հայտնաբերվել է Հանձնաժողովի մարզային ստուգայցերի ժամանակ: Տեղեկացնենք, որ 2011 թվականի ընթացքում ՏՄՊՊՀ-ը մեծ ռեսուրսներ է տրամադրել մարզերում առկա խնդիրների լուծման համար: Հանձնաժողովի նման գործելաոճը լինելու է շարունակական, քանի որ մրցակցային միջավայրի բարելավման առումով մարզերում ևս անելիքները շատ են: 
ՏՄՊՊՀ-ը կարևորում է նաև հասարակության ակտիվ արձագանքը՝ մրցակցային դաշտում առկա խնդիրների վերաբերյալ:
 
Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվեցին ընհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի:

Դրանք են. «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ` 1 մլն դրամ, «ՄՎ Քեմիքլ գրուպ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Արմեն-Համիկ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Նարիմ» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Կրասկի սեյսի» ընկերություն` 700 հազար դրամ, «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Ֆելիքս-Սարգ» ՍՊԸ` 700 հազար դրամ: 
 
Նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ վարույթում գտնվող մյուս 16 ընկերությունների ապրանքաշրջանառության ծավալները և շուկային հասցված վնասը բավականին փոքր են, բացի այդ դրանք գործում են մարզերում` արտադրական փոքր ծավալներով և իրավախախտումը կատարվել է առաջին անգամ, Հանձնաժողովը որոշեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում: 

Նախազգուշացման վերաբերյալ որոշում կայացնելիս` Հանձնաժողովը հաշվի է առել նաև այն, որ այս  տնտեսվարողները հիմնականում փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են և նրանց հանդեպ կիրառվող տուգանքը կարող է էականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա: Այնուամենայնիվ, ինչպես նիստում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նույն իրավախախտումը կրկնելու դեպքում վերոնշյալ տնտեսվարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի: 
 
Հարկ է նաև նշել, որ տնտեսվարողները հիմնականում ընդունեցին իրենց կողմից կատարված խախտումը` նշելով, որ բավարար տեղեկացված չեն եղել օրենքին և հետայսու կբացառեն նման դեպքերի կրկնությունը: 

Տեղեկացնենք նաև, որ վարույթների հարուցումից հետո Հանձնաժողովը հետևողական է եղել, որպեսզի տնտեսվարողների կողմից նախևառաջ վերացվեն օրենքի բոլոր խախտումները, ինչը և արվել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter