HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոնդոնում պատրաստվում են բազմահարկ շենքերի միջև կախովի լողավազան կառուցել

Inhabitat-ը հաղորդում է, որ Լոնդոնում գտնվող 2 նոր նորակառույցների միջև թափանցիկ պատերով լողավազան է կառուցվելու։ Այն գետնի մակերևույթից 35 մետր բարձրության վրա է լինելու: Այլ կերպ ասած՝ լողավազանը ունենալու է 10 հարկանի շենքի բարձրություն:

Բնակելի նորակառույցները գտնվում են Nine Elms թաղամասում: Լողավազանի երկարությունը լինելու է 25 մետր, խորությունը՝ 3 մետր, իսկ լայնությունը՝ 5 մետր: Պատերը լինելու են 20 սանտիմետրանոց ապակուց:

Լողավազանը դառնալու է Embassy Gardens-ի՝ նոր բնակելի համալիրի մի մասը, որտեղ նախատեսված է կառուցել 2,000 –ից ավելի բնակարաններ: Թաղամասը գտնվում է Լոնդոնի հարավում ` Բատերսի շրջանում: Շենքերի տանիքներից և լողավազանից հիանալի տեսարան է բացվելու դեպի Վեստմինստերյան պալատ: Որպես ծրագրի ներկայացուցիչ հանդես է գալիս Ballymore ընկերությունը, լողավազանի կոնստրուկցիան մշակել է Arup դիզայն – ստուդիան ` Eckerseley O’Callaghan ընկերության ինժեներների և ակվարիումներ արտադրող Reynolds ընկերության հետ համատեղ:

Բացի լողավազանից, երկու բնակելի նորակառույցները իրար կմիանան փոքրիկ կամուրջով, որը կառուցվելու է լողավազանին զուգահեռ: Լողավազանից կարող են օգտվել միայն Embassy Gardens թաղամասի բնակիչները: Բնակարանների գները այստեղ սկսում են 944 հազար դոլարից: Համալիրի շինարարության ավարտը նախատեսվում է 2017 թվականին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter