HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության նախագահի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև ամերիկացի խոշոր ներդրողների և գործարար շրջանակների հետ:

Վաշինգտոնում Սերժ ՍարգսյանըԱՄՆ Կոնգրեսում կմասնակցի «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակեպված ճաշին, որտեղ ելույթ կունենա: Սարգսյանը կհանդիպի նաև ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter