HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնակցային կառավարումը հեշտացրել է խնդիրների լուծումները համայնքներում

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի  «Համայնքների ընտրված ներկայացուցիչների առաջնորդության ամրապնդում»  ծրագիրն այսօր հրավիրված համաժողովով հայտարարարեց երկամյա ծրագրի ավարտի մասին:

Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ պրն Վաչե Տերտերյանը դիմելով դահլիճում ներկա համայնքների ղեկավարներին ասաց. «Դուք այն համայնքներն եք, որոնց փորձը պետք է ընդլայնվի, տարածվի, ընդօրինակվի: Այս ծրագիրը միտված է նոր գործընկերներ ձեռք բերելուն: Մենք կարեւորում ենք ձեր ակտիվությունը եւ մյուսներին այս դաշտ բերելու ձեր պատրաստակամությունը»:

«Համայնքների ընտրված ներկայացուցիչների առաջնորդության ամրապնդում»  ծրագրի նպատակն էր բարելավել Հայաստանի համայնքների քաղաքական կառավարումը, ամրապնդել առաջնորդության կարողությունները, ինքնավստահություն ու փոխվստահության մթնոլորտ սերմանել տեղական իշխանությունների շրջանում, ձեւավորել համագործակցության ոգի` համայնքների ընտրված ներկայացուցիչների եւ պետական իշխանությունների միջեւ, ներգրավել քաղաքացիներին տեղական մակարդակում որոշումների կայացմանը, ինչպես նաեւ գործընկեր համայնքներում մշակել եւ ղեկավարել հաջողված մասնակցային ծրագրեր:

Հայաստանի կառավարության` տեղական ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորությունների իրականացմանը աջակցելու համար Կոնգրեսը մշակեց մի քանի նախաձեռնություններ` տեղական մակարդակում քաղաքացիների մասնակցության վերաբերյալ եւ տեղական իշխանությունների կողմից Կոնգրեսի հաձնարարականները քննարկելու համար:

Այսօր ծրագրում ակտիվ ներգրավված Քարահունջ, Ախուրիկ, Ախուրյան եւ Վեդի համայնքների ղեկավարները գործընկերներին ներկայացրին ուսուցանված գործիքների կիրառման արդյունքները` ձեռք են բերել համակարգված աշխատելու հմտություններ, քաղաքացիների մասնակցության վերաբերյալ ուղեցույց գործիքների կիրառման շնորհիվ աճել է տեղական իշխանությունների նկատմամբ բնակչության վստահությունը, համայնքային խնդիրներին լուծումներ գտնելն ավելի դյուրին է դարձել եւ այլն:

Հայաստանյան չորս համայնքների ղեկավարները` Ուրցաձոր, Վարդենիկ, Ախթալա, Արթիկ, որոնց Կոնգրեսն աջակցում է քաղաքացիների մասնակցության նախաձեռնությունների իրականացման գործում, ներկայացրին ծրագրի ձեռքբերումները եւ վստահեցրին, որ դրանք կարող են ընդօրինակվել այլ համայնքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter