HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին պատճառվել են զգալի վնասներ

2015 թվականի  սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի  վրա գնդակոծության  հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն: 

Այսպես՝  ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին  պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի   գույքային վնաս:

Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային  վնասների չափերը պարզելու համար։

 Քննության շրջանակներում կատարված զննությունների արդյունքում հայտնաբերվել են զինամթերքի, ականների բեկորներ, որոնց նկատամամբ նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ 

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
Երբ որ երկիր մը պատերազմի մէջ է - եւ փաստօրէն ու բառացիօրէն այդ է Հայաստանի վիճակը -, ներքին քաղաքականութեան գետնի վրայ, հիմնական երեք այլընտրանքներ կան՝ --- ա. համախմբուիլ կառավարութեան շուրջ/զօրավիգ կանգնիլ անոր--- կամ --- բ. լռել --- կամ --- գ. զուսպ, խոհուն եւ պատասխանատու կերպով հակադրուիլ կառավարութեան --- Միակ շեղումը որ մենք ունենք - այդ ել սակայն՝ ծայրագոյն չափով -, վերաբերում է գ. կէտին: --- Երբ որ հայեր, լիովին անզուսպ, ծայրահեղ ու անսանձ կերպով, շարունակ ու տեւապէս իրենց բացարձակ ատելութիւնը կը յայտնեն կառավարութեան նկատմամբ, անվերջ ու տեւապէս կը գոռան թէ ջլատելու, յեղաշրջելու, վարկեան առաջ անհետացնելու են օրուայ իշխանութիւնները, այդ խօսքերի, գրութիւնների եւ հանրային վարքագծի գինը անպայման վճարելու ենք՝ ռազմաճակատի վրայ: Բացայայտ բան է այս: --- (Ի դէպ՝ թշնամին միայն Համացանցի վրայ չէ որ հետեւում է յիշեալ պոռչըտուքներին եւ ակցիաներին, այլ նաեւ վստահաբար ուղղակիօրէն, գետնի վրայ, լրտեսների միջոցաւ...) --- Ուղղակի եւ անժխտելի կապ կայ՝ սահմանագծի մեռեալների եւ քաղաքական անկայունութեան միջեւ: --- Ոեւէ մէկին իրաւունքները սահմանափակելու խնդիր չէ այս: Այլ՝ յուսալու որ կարգ մը անձիք կը գիտնան իրենք զիրենք սահմանափակել: Նուազագոյնը՝ ի սէր սահմանագծի քաղաքացիներին եւ զինուորներին: --- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա --- http://www.shoushisummercamp.org/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter