HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները բռնություն են գործադրել` անցնելով պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հյուրանոցի մոտից իրեն բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի ընթացքում հրել և հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ քաղաքացի Գագիկ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter