HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանները հանցագործության դեպքը թողել են անհետևանք

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Մուրազ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին անհայտ անձը գողացել է իրեն պատկանող 150 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը, որի մասին բազմիցս հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին: Վերջիններս տեղեկանալով հանցագործության դեպքի մասին, դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:

Քաղաքացի Մուրազ Կ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter