Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ
Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես ազդարարվեց «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մեկնարկը: Ծրագրի մասնակիցները կուղևորվեն իրենց գործարար ճանապարհորդության սույն թվականի հոկտեմբերի 4-ին' «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես' ժամը 18:00-ին:
Ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարեցին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար էմիլ Տարասյանը, ծրագրի կազմակերպիչ և ֆինանսավորող, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն ՎահանՀովսեփյանը և ծրագրի գլխավոր հովանավոր, «Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանը:
«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 20 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը' որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք' դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը: Ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչ կայցելեն 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետկազմակերպվող'
- «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների,
- տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների,
- հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և
- միջազգային մի շարք միջոցառումների:
Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում,Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիականմիջազգային միջոցառումներին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության' ի դեմս էկոնոմիկայի նախարարության, սփյուռքինախարարության, արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ կառավարության, Հայաստանի փոքր և միջինձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել