Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:
Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Տոմսերի գները տատանվում են 9 470 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 010 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել