HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության կայքը

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն ստեղծվել է գրանցված ապահովված իրավունքների մասին տեղեկատվություն պարունակող մեկ միասնական առցանց գրանցամատյան: ՀՀ Ան-ն տեղեկացնում է, որ սա Հայաստանի Հանրապետությունում ամբողջական էլեկտրոնային վարչարարություն իրականացնելու առաջին փորձն է:

Հոկտեմբերի 1-ին գործարկված www.registration.am պաշտոնական կայքը ուղեցույց կհանդիսանա գրանցումներ կատարելու, որոնելու և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Այս գրանցամատյանի գործարկմամբ կկարգավորվի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների նկատմամբ նախապատվության իրավունքի որոշման հարցը, հնարավորություն կտա շահագրգիռ անձանց, առանց լրացուցիչ ծախսերի և ջանքերի, տեղեկանալու շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումներին, ինչպես նաև կբարձրացնի տվյալ տեսակի գործարքների ապահովությունը և կնվազեցնի դրանց հետ կապված ռիսկերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter