Հանգստյան օրերին հրադադարի խախտման ռեժիմի դեպքերը նվազել են
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանգստյան օրերին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում:
Վերոնշյալ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /19 արկ/, 82 /1 արկ/ և 120 /1 արկ/ մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 /17 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել