HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն էլի նիստ է գումարում, ու էլի հրաժարականները բացառված չեն

Այսօր չի բացառվում, որ կլինի հրաժարականների հերթական «շքերթը»: Ժամը 20-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ ՀՀԿ-ն գումարում է կուսակցության գործադիր մարմնի նիստ:

Վերջին մի քանի նիստերը լի են եղել անակնկալներով, հատկապես` հրաժարականների մասով: Խոսվում է, որ այս անգամ հրաժարականների հերթը մի քանի մարզպետներինն ու ուժային կառույցների ղեկավարներինն է:

ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է: «Հետքի» հետ զրույցում պատգամավորն ասաց, որ նիստի օրակարգին ինքը ծանոթ չէ: Դ. Հարությունյանը դժվարացավ ասել՝ այսօր հրաժարականներ կլինե՞ն, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter