HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրաժարականներ կլինեն, բայց ոչ հիմա

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ավարտվել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը: Կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում որեւէ պաշտոնյայի հրաժարականի  հարց չի քննարկվել, եւ նիստն էլ եղել է սովորականներից: Ըստ Շարմազանովի` քննարկվել են միայն կուսակցությանը վերաբերող կազմակերպչական եւ ընթացիկ հարցեր: Նիստը տեւել է մոտ 15 րոպե:

«Հետքի» ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում իրոք կլինեն կադրային փոփոխություններ եւ թիրախում են լինելու ուժային կառույցների ղեկավարներն ու մի քանի մարզպետներ: Սակայն, այժմ որոշվել է հրաժարականների նոր մեկնարկը տալ մի քանի օրից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter