Ազատամարտիկների 30 ընտանիքներ մայրաքաղաքի տոնի կապակցությամբ որպես նվեր բնակարաններ կստանան
Երևանի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, տրամադրված 30 բնակարաններից 23-ը նվիրաբերվել է ազատամարտում զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած 7բնակարանները՝ ազատամարտին մասնակից և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների ընտանիքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել