«Հայկական ժամանակ». միավորվում են
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունները առաջիկայում կմիավորվեն մեկ ընդհանուր կառույցի մեջ, որն անմիջապես կենթարկվի ոստիկանապետ Վովա Գասպարյանին:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նման կառուցվածքային փոփոխության հնարավորությունը՝ ասելով, որ որոշում դեռևս չի կայացվել, և խնդիրը քննարկման փուլում է: Ըստ Ահարոնյանի՝ հնարավոր փոփոխությունների նպատակը ոստիկանության ստորաբաժանումների գործառույթների օպտիմալացումն է, գործառույթների կրկնության բացառումը:
Ըստ փորձագետների՝ կառուցվածքային փոփոխություններով Վովա Գասպարյանը փորձելու է լուծել համակարգն ամբողջությամբ և անվերապահ իր վերահսկողության տակ վերցնելու խնդիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել