«Հրապարակ». հաղթող ճանաչվեց ՀՀ նախագահական ապարատի թեկնածուն
«Հրապարակը» դեռ հոկտեմբերի 14-ին գրել էր, որ ԿԸՀ նախագահ նշանակված Տիգրան Մուկուչյանի թափուր մնացած տեղի՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանաի նախագահի պաշտոնի երեք հավակնորդ կա՝ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը, վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանը և Վանաձորի քաղաքապետի որդին՝ Աղասի Դարբինյանը:
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանով վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ:
Թեև Գոռ Հակոբյանին հովանավորում էր վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, սակայն հաղթող ճանաչվեց ՀՀ նախագահական ապարատի թեկնածուն՝ Բեդևյանը, որը 2003-2008թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել