
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց
Հոկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից /2 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Այս տվյալները հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել