HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». փոխգնդապետների առաջխաղացում

Ոստիկանության աղբյուրների տեղեկացմամբ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից:

Ոստիկանության փոխգնդապետ Գրիգոր Ամիրխանյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Իսկ Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից ազատվել է Մուշեղ Օհանյանը և նշանակվել Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետի պաշտոնում:

Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը և զբաղեցրել ՀՀ ոստիկանության կադրերի պահեստայինների շարքերը:

Նույն պահեստայինների նստարանին է հայտնվել նաև Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Մարատ Պողոսյանը:

Ոստիկանությունում նշանակումներն ու ազատումները դեռ շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter