Սարգսյանը ցավակցել է Էրդողանին` Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այսօր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը` Սարգսյանը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:
«Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ցավակցական հեռագրում:
լուսանկարը` standard.co.uk-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել