«Չորրորդ ինքնիշխանություն». կարևորը սկսելն է
«Մենք ստեղծել ենք ձեռնարկությունների գրանցման ամենապարզ համակարգերից մեկն աշխարհում՝ խթանելով բիզնես սկսելու գործընթացը Հայաստանում»,- Բրյուսելում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«ՉԻ» - Շատ ապրի Տիգրան Սարգսյանը: Միայն թե պետք էր ոչ թե «բիզնես սկսելու գործընթացը» խթանել, այլ բուն բիզնեսը: Ի վերջո, շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանում ձեռնարկություն գրանցելը դժվար լիներ, հետագայում աշխատելը՝ հեշտ:
Իսկ մեզ մոտ փաստորեն հակառակն է, և սա ավելի շատ խայծի է նման: Մեխանիզմն էլ շատ պարզ է. սկզբում հրապուրում են ներդրողներին (իբր, տեսեք, թե ինչ հեշտ ենք ձեռնարկություններ գրանցում), հետո «գլխներին խփում» ու ձեռներից խլում եղած-չեղածը: Իսկ խայծը, ինչպես հայտնի է, պիտի հնարավորինս գեղեցիկ ու փայլուն լինի:
Ինչ վերաբերում է ընդհանրապես բիզնես-միջավայրին, ապա Հայաստանում իսկապես ամեն ինչ հրաշալի է: Այնքան հրաշալի, որ հարյուրավոր գործարարներ իրենց բիզնեսները տեղափոխում են արտասահման և առանձնապես ուշադրություն չեն դարձնում՝ արտասահմանում «ձեռնարկություններ գրանցելու գործընթացը» հե՞շտ է, թե՞ դժվար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել