HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում. երկու հոգի ստացել է հրազենային վնասվածքներ

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում երեկ երեկոյան հաղորդում է ստացվել, որ Խանջյան փողոցում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում ատրճանակներով զինված երկու անձինք Խանջյան փողոցի թիվ 37 շենքի առաջին հարկում գործող տարադրամի փոխանակման կետի դիմաց կրակել են 40-ամյա Ռուդիկ Զ.-ի ուղղությամբ և նրանից գումար հափշտակելով` դիմել փախուստի:

Հրազենային վնասվածքներ է ստացել նաև Ռուդիկ Զ.-ին օգնության հասած 52-ամյա Լևոն Ա.-ն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝ 3 և անհայտ տրամաչափի 1 կրակված պարկուճ:

Ռուդիկ Զ.-ն և Լևոն Ա.-ն տեղափոխվել են հիվանդանոց, և ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

«Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter