Անցած գիշեր հրադադար հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից
Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել