HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորամասի ջրատար մեքենան ընկել է զառիթափից և շրջվել. վարորդը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է պայմանագրային զինծառայողի մահը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2015 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 18:15-ի սահմաններում, N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ջրատար մեքենան, մարտական դիրք ջուր տեղափոխելիս, ընկել է զառիթափից և շրջվել:

Պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բ. Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ մեքենայի ավագ սպա Ա. Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Վանաձորի կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter