HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով փորձում են գործազուրկներին ժամանակավոր զբաղվածությամբ ապահովել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը: Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով մարզի համայնքներին հասցված նյութական վնասներով: Ծրագրի նպատակը Տավուշի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով մարզի համայնքներին աջակցելը:

Վարչապետի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում, այն կլինի շարունակական: 
Գործադիրը որոշել է մինչև 3 տարով հետաձգել «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Տավուշի մարզի Չորաթան գյուղում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը:

Ընկերությունը նախատեսում է արտադրանքն ամբողջությամբ արտահանել` ստեղծելով նոր՝ մոտ 450, աշխատատեղեր: Բանվորական ձեռնոցների արտադրություն կազմակերպելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամի ներդրում իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter